Հայտնաբերվել է շուրջ 10 խմ ապօրինի փայտանյութ։ Ինչպես հայտնում է ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունը, մարտի 6-ին ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ապօրինի ծառահատումների դեմ տարվող պայքարի շրջանակներում ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով Մարց-Դսեղ ճանապարհին ստուգել են 51-ամյա տղամարդու վարած «ԶԻԼ-130» ավտոմեքենան՝ բեռնված շուրջ 10 խմ փայտանյութով:
Վարորդը փայտանյութի ձեռք բերման համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ մարտի 1-ից 5-ն ընկած ժամանակահատվածում, Մարց-Լորուտ ճանապարհի աջակողմյան հատվածում բենզասղոցով հատել է մի քանի ծառ:
Համաձայն աղբյուրի՝ փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք, և նշանակվել է մասնագիտական ստուգում:
Վնասի չափը պարզվում է, և նախապատրաստվում են նյութեր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







