Հայաստանի իրավապահ մարմինները մեղադրանք են առաջադրել «քրեական հեղինակություն» Արման Վարդանյանի (ով հայտնի է որպես «Վստրեչի Ապեր») ազգականին: Այս մասին հայտնում է pastinfo.am-ը ՝ հղում անելով Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանին:
Հրապարակման համաձայն՝ մեղադրանք է առաջադրվել ևս մեկ այլ անձի: Նախաքննության մարմինը նրանց կալանքի միջնորդություն է ներկայացրել դատարան:
Հիշեցնենք, որ մարտի 4-ի գիշերը Հայաստանի ոստիկանությունը գործողություն էր իրականացրել Արման Վարդանյանի տանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







