ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան: Այս մասին հայտնեց ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի ղեկավար Արևիկ Խաչատրյանը։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Գլխավոր դատախազությունը երկու անգամ չի հաստատել տվյալ քրեական գործի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը՝ այն վերադարձնելով Հատուկ քննչական ծառայություն՝ լրացուցիչ քննության: Մասնավորապես, ըստ դատախազության, մեղադրանքը պետք է վերաբերեր ոչ թե Սահմանադրական դատարանի լիազորությունների բռնազավթմանը, այլ պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը։
Արդյունքում ՀՔԾ -ն փոխել է մեղադրանքները։ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308- րդ հոդվածի 2-րդ մասով («պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ») և 314-րդ հոդվածի 1-ին մասով («ծառայողական կեղծիք»), իսկ Արսեն Բաբայանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով («պաշտոնեական կեղծիք»), ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով («անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ») և 314-րդ հոդվածի 1-ին մասով («ծառայողական կեղծիք»):
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







