Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:13

Գևորգ Սիմոնյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է. պաշտպան

Գևորգ Սիմոնյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է. պաշտպան

Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանին կալանավորելու որոշումը վերքաննության կարգով բողոքարկվել է։ 

Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում նշեց Սիմոնյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։

Ըստ Խաչատրյանի՝ Սիմոնյանին կալանավորելու հիմքեր ընդհանրապես չկան։ «Առաջին ատյանի դատարանը պատշաճ գնահատանքի չի ենթարկել ներկայացված նյութերը, որ հիմնավոր կասկածի նվազագույն շեմը հաղթահարված չի եղել, ինչպես նաև Առաջին ատյանի դատարանի կալանավորման որոշումը առավելապես հիմնավոր կասկածի առկայության վերաբերյալ հիմնավորված և պատճառաբանված չէ, չի բխում գործի փաստական տվյալներից»,-նշեց նա։

Ըստ պաշտպանի՝ Գևորգ Սիմոնյանի կալանավորման որոշումը դեկլարատիվ բնույթի ձևակերպումներով է՝ կապված անձի ունեցած հեղինակության, նախկինում զբաղեցրած պաշտոնների և այժմյան զբաղեցրած պաշտոնի հետ։ «Արձանագրել են, թե իբր բարձր հեղինակությամբ զբաղեցրած պաշտոնները, դրանով պայմանավորված կապերը կարող են օգտագործվել գործով անցնող անձնաց վրա ազդեցություն գործադրելու համար»,-նշեց Խաչատրյանը։

Անդրադառնալով պաշտպանական կողմի գործողություններին՝ փաստաբանը նշեց, որ տարակուսանք են հայտնել, որ անձի ապրած տարիների ընթացքում ձեռք բերված հեղինակությունն այսօր կարող է բացասական իմաստով վերագրվել անձին և ծառայել որպես կալանավորական  հիմք։ «Բայց կարևորը դա չի, նույնիսկ մինչև կալանավորման հիմքերին հասնելը, ես հաստատապես պնդում եմ, որ վարույթ իրականացնող մարմնի կողմից որևէ նյութ դատարան չի ներկայացվել։ Ներկայացվել է մոտ 2000 էջանոց փաստթուղթ, բայց որևէ նյութով չի հիմնավորվում, ըստ որի՝ Գևորգ Սիմոնյանը հնարավոր է առնչություն ունենա իրեն մեղսագրվող արարքին»,-հայտարարեց պաշտպանը։

Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը և ևս 10 մարդ ձերբակալվել էին պետությունից հափշտակություն կատարելու քրեական գործի շրջանակներում: Սիմոնյանի դեմ մեղադրանքները վերաբերում են 2020-22 թվականներին, երբ նա առողջապահության փոխնախարար էր և իրականացնում էր կոնոավիրուսով հիվանդացության դեպքերի համար պետական ֆինանսավորման վերահսկողությունը։ Դատարանի որոշմամբ Սիմոնյանը 2 ամսով կալանավորվել է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+