Հայաստանը «Freedom House» միջազգային կազմակերպության «Ազատությունն աշխարհում» ամենաամյա զեկույցում «մասամբ ազատ» երկրների շարքին է դասվել: Հայաստանի վարկանիշն այս տեսանկյունից 2021-ի համեմատ մեկ ցուցանիշով նվազել է: Այս մասին տեղեկանում ենք «Freedom House»-ի պաշտոնական կայքից:
Հայաստանի վարկանիշը 2022-ին գնահատվել է 54՝ 100 բալանոց սանդղակով, մինչդեռ նախորդ տարվա զեկույցի համաձայն՝ Հայաստանի վարկանիշը 55 էր:
Վրաստանը ևս դասվել է «մասամբ ազատ» երկրների շարքին, իսկ Իրանը, Թուրքիան ու Ադրբեջանը «ոչ ազատ» երկրների ցանկում են:
Զեկույցում նշվում է, որ կան երկրներ, որտեղ ժողովրդավարության վատթարացման վտանգ կա: Թեպետ, ըստ զեկույցի, Հայաստանում ժողովրդավարության առումով բարելավումներ են եղել, բայց մեր երկրում ժողովրդավարությունը ճնշման տակ է:
Անդրադառնալով մեր երկրի անվտանգային միջավայրին՝ «Freedom House»-ն արձանագրել է ադրբեջանական ուժերի՝ հայկական տարածքներ ներխուժելու փաստը:
«Ադրբեջանական ուժերը ներխուժել են հայկական տարածքներ՝ մեծացնելով լայնամասշտաբ պատերազմի ռիսկը»,- հավելել են կազմակերպությունում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







