Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:08

Խաղադրույքով տանուլ տվել քեռուն պատկանող 1.700.000 դրամը, հետո ստել, թե ավազակային հարձակման է ենթարկվել

Խաղադրույքով տանուլ տվել քեռուն պատկանող 1.700.000 դրամը, հետո ստել, թե ավազակային հարձակման է ենթարկվել

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ալավերդի քաղաքի 33-ամյա բնակչի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՔԿ մամուլի ծառայությունից։

Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022 թվականի ապրիլի 17-ին 33-ամյա տղամարդը գնումներ կատարելու նպատակով, իր մորեղբորից ստանալով 1.700.000 ՀՀ դրամ կանխիկ գումար, վերջինիս պատկանող ավտոմեքենայով միայնակ ուղևորվել է դեպի Երևան: Ճանապարհին նշված գումարից բջջային հեռախոսով կատարել է խաղադրույքներ և տանուլ տվել գումարի մի մասը:

Այնուհետև, գումարի կորստի իրական հանգամանքները թաքցնելու և մորեղբոր կշտամբանքներից խուսափելու նպատակով, ՀՀ ոստիկանության համապատասխան բաժնում տվել է հանցագործության դեպքի մասին սուտ տեղեկություն, որ նշված օրը երեք անձինք, դիմակավորված, ատրճանակի նմանվող առարկայով զինված, հարձակվել են իր վրա և պահանջել ու ստացել իր մոտ եղած ողջ գումարը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 33-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 476-րդ հոդվածի 1-ին մասով (որը համապատասխանում է 2003թ. ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին):

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+