Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:07

Նոր հանգամանքներ Էջմիածին քաղաքում տեղի ունեցած սպանության գործով

Նոր հանգամանքներ Էջմիածին քաղաքում տեղի ունեցած սպանության գործով

Ավելի վաղ ՔԿ-ն տեղեկացրել էր՝ Էջմիածին քաղաքի երկու 27-ամյա երիտասարդների` հրազենային վնասվածքներով բժշկական կենտրոն տեղափոխվելու վերաբերյալ հաղորդումը ստացվել էր 2022թ. օգոստոսի 18-ին՝ ժամը 23:25-ին: Այս մասին գրում է Քննչական կոմիտեն և հիշեցնում, որ ավելի ուշ նրանցից մեկը, գիտակցության չգալով, մահացել էր հիվանդանոցում:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էին երիտասարդների մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները, այդ թվում՝ դեպքի վայրը:

րիտասարդին պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենան, ճամփեզրին կայանված ավտոմեքենաներին բախված վիճակում, հայտնաբերվել էր Էջմիածին քաղաքի Կնունյանց փողոցում, որի զննությամբ հայտնաբերվել էին արնանման հետքեր, իսկ ավտոմեքենայի վրա՝ մեկ տասնյակից ավելի հրազենային վնասվածքներ, որոնք հետևանք են Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցում տեղի ունեցած կրակահերթի:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ երիտասարդները հրազենային վնասվածքները ստացել են նշված զինված միջադեպի ժամանակ:

2022թ. օգոստոսի 20-ին ՀՀ ոստիկանության աշխատակիցները, օպերատիվ տվյալներ իրացնելիս, Երևան-Արմավիր ավտոճանապարհի հարակից դաշտամիջյան հատվածում հայտնաբերել են «Opel» մակնիշի ավտոմեքենա՝ գրեթե ամբողջությամբ այրված վիճակում: Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական խմբի կողմից կատարված դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննությամբ հայտնաբերվել են կրակված պարկուճներ, գնդակ, չկրակված փամփուշտներ, ինքնաձիգ՝ այրված վիճակում: Քննության ընթացքում օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ վերոհիշյալ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վրա կրակահերթ արձակվել է հիշյալ «Opel» մակնիշի ավտոմեքենայից:

Քրեական վարույթի շրջանակներում, Էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով, նշանակվել են դատաձգաբանական, դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ այրված ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը պարզելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+