Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:50

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ քաղաքացիության հետ կապված ԱԱԾ առաջարկներին

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ քաղաքացիության հետ կապված ԱԱԾ առաջարկներին

ՀՀ ԱԱԾ-ն առաջարկում է ՀՀ քաղաքացիություն ձեռք բե­րելու, ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու, օտար­երկ­րա­ցիներին կացության կարգա­վի­ճակ տա­­­լու մասին գործերի, գրագրության, տեղեկանքների, եզրա­կա­ցությունների ու այլ փաս­տաթղթե­­­­րի թղթա­­յին կրիչների փոխարեն դրանց տեսա­նե­րած­ված (սքա­նա­­վոր­ված) կամ էլեկտրոնային տարբե­րակ­ների պահպանությունն իրա­կա­նաց­նելու հա­մար ստեղ­­ծել անհրա­ժեշտ իրա­վա­կան հիմքեր: ԱԱԾ-ի ներկայացրած այս նախագիծն այսօր կառավարության կողմից հավանության արժանացավ։

Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու, ՀՀ քաղա­քա­ցի­ու­թյունը դադարեցնելու, օտարերկրացիներին կացության կարգավիճակ տալու մասին գործերի, գրա­գրու­թյան, տեղեկանքների, եզրակացությունների ու այլ փաստաթղթերի թղթային կրիչ­նե­րի փոխարեն հնարավոր կլինի իրականացնել նաև դրանց տե­սա­­ներած­ված (սքա­նա­վոր­ված) կամ էլ­եկտրոնային տարբերակների պահպանությունը, ին­չի ար­դ­յուն­­քում կխնայվի առկա առ­անց այդ էլ սուղ տարածությունը, ինչպես նաև Կա­ռա­վա­րու­թյան վե­րոհիշյալ որոշման մեջ գոր­ծածված հասկացությունները և ձևակերպումները կհամա­պա­տաս­խա­նեցվեն գործող օրենսդրու­­թյանը:

Armenia Today-ին ավելի վաղ ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունից հայտնել էին, որ 2022թ․ հունվարի 1-ից մինչև հունիսի 23-ը ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է 9466 անձ։ 2022 թվականի մարտի 1-ից մինչև հունիսի 23-ը ՀՀ քաղաքացիություն ստանալու քանի դիմում է ներկայացրել 7936 է անձ։ Ինչ վերաբերում է 2022թ․ հունվարի 1-ից մինչև հունիսի 23-ը ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դիմումներին, ապա նշված ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար 2170 անձ է դիմել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+