Ռոբերտ Քոչարյանի և մյուս պաշտոնյաների գործով դատական նիստը հետաձգվեց: Պատճառը Քոչարյանի հիվանդությունն է:
Փաստաբան Հայկ Ալումյանը դատավոր Աննա Դանիբեկյանին հայտնեց, որ Քոչարյանը վարակվել է կորոնավիրուսով: Նա հուլիսի 14-ին վատառողջ է եղել, հանձնել է թեստ, և այն դրական է եղել։
Դատական նիստը հետաձգվել է մինչև սեպտեմբերի 20-ը՝ ժամը 15:00-ն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







