Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:30

Թադևոս Ավետիսյանին բերման ենթարկելու հարցով քրեական գործ է հարուցվել. Թովմասյան

Թադևոս Ավետիսյանին բերման ենթարկելու հարցով քրեական գործ է հարուցվել. Թովմասյան

Իմ գրության առթիվ նախապատրաստված նյութերով հարուցվել է հերթական քրեական գործը։ Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Սույն թվականի մայիսի 17-ին ՀՀ ոստիկանության գործողությունների կապակցությամբ հերթական գրությունն էի հասցեագրել ՀՀ գլխավոր դատախազին։ Կից ներկայացրել էի համապատասխան հղումներ ոստիկանության ծառայողների կողմից անհնազանդության խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելիս բռնի ուժի գործադրման ենթադրյալ հանգամանքների վերաբերյալ։

Դատախազին էի ներկայացրել նաև ահազանգ առ այն, որ ոստիկանության ծառայողներն առևանգել են ԱԺ պատգամավոր Թադևոս Ավետիսյանին՝ չտալով որևէ օրինական հիմնավորում։ Խնդրել էի ԱԺ պատգամավորին բերման ենթարկելու դեպքի առնչությամբ նշված գրությունը ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին և հանձնարարել իրավասու մարմիններին՝ քննության առնել ոստիկանության ծառայողների գործողությունները և համապատասխան ընթացք տալ։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից ստացել եմ գրություն, համաձայն որի իմ գրությամբ նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձինք, առերևույթ անցնելով իրենց պաշտոնեական լիազորությունները, բռնության գործադրմամբ՝ ձեռքերից և ոտքերից քաշելով, պարեկային ավտոմեքենայով ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին փաստացի բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Թադևոս Էդիկի Ավետիսյանին, որի հետևանքով վերջինիս պատճառվել է ֆիզիկական ցավ։

ՀԿԳ քննիչի պաշտոնակատարը ծանուցում է, որ իմ գրության առթիվ նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քրեական գործ հարուցելու, այն վարույթ ընդունելու և նախաքննություն կատարելու մասին։

Հետևողական եմ լինելու քրեական գործերի ընթացքին և ոստիկանության կողմից շարունակվող ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտման յուրաքանչյուր դեպքի մասով»,-նշել է պատգամավորը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+