«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին:
Պարբերականին չի հաջողվել պարզել, սակայն, թե ի՞նչ հիմքով է Տիգրան Խաչատրյանը ձերբակալվել:
Նշենք, որ Սյունիքի նախկին մարզպետի որդին ևս այս օրերին ակտիվ կերպով մասնակցում էր ընդդիմության կազմակերպած ակցիաներին և հանրահավաքներին:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալել է նաև Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի տղային՝ Հայկ Սարգսյանին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







