Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:48

Պոռնկությամբ զբաղվելու դեպքեր Սյունիքում. ոստիկանների բացահայտումը

Պոռնկությամբ զբաղվելու դեպքեր Սյունիքում. ոստիկանների բացահայտումը

Ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Կապանի 42-ամյա մի բնակչուհի, գույքային օգուտ ստանալու նպատակով, պարբերաբար նպաստում է մի քանի կանանց պոռնկությամբ զբաղվելուն:

Ըստ Ոստիկանության՝ տեղեկությունը ստուգելու նպատակով ձեռնարկվեցին համապատասխան միջոցառումներ, որոնց արդյունքում պարզվեց, որ 42-ամյա կնոջ հետ հակաօրինական գործունեություն է ծավալել նաև կապանցի, 69-ամյա մեկ այլ կին: Ըստ նախնական տվյալների՝ նրանք պայմանավորվել են իրենց հետ կապ հաստատած տղամարդկանց հետ, ապա տարբեր կանանց ուղղորդել են նրանց մոտ՝ սեռական ծառայություններ մատուցելու։ Իրավապահները տվյալներ ունեն ութ կանանց վերաբերյալ, որոնք մատուցել են սեռական ծառայություններ և, ըստ նախնական տեղեկության, ամեն միջնորդության համար կավատները կա՛մ նրանցից, կա՛մ հաճախորդներից ստացել են 5-10-հազարական դրամ:

Մայիսի 11-ին ոստիկանության Կապանի բաժնում հարուցվել էր քրեական գործ, որն ուղարկվել է մարզային քննչական վարչություն: Մայիսի 19-ին կանայք բերման են ենթարկվել և ներկայացվել նախաքննական մարմնին։ 42-ամյա կինը ստորագրությամբ բաց է թողնվել, մյուսը՝ ձերբակալվել: Նախաքննությունը շարունակվում է:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+