Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:08

Լոռիում պայմանագրային զինծառայողը հարվածել է պարեկին. վերջինս բերման է ենթարկվել. ԶԼՄ

Լոռիում պայմանագրային զինծառայողը հարվածել է պարեկին. վերջինս բերման է ենթարկվել. ԶԼՄ

Նախօրեին՝ ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկ Արա Մ.-ն նույն գումարտակի ավագ պարեկ Ք. Ն.-ի հետ ծառայություն իրականացնելիս է եղել Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի սկզբնամասում, երբ նրանց մոտով երթևեկող Mercedes մակնիշի ավտոմեքենայի միջից հայհոյանքներ են հնչեցրել պարեկների հասցեին: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս իրավախախտի ինքնությունը պարզելու նպատակով կանգնեցրել են Mercedes-ը, որից իջել են 4 երիտասարդներ, որոնցից մեկը, մոտենալով իրեն, կրկին հայհոյանքներ է հնչեցրել պարեկների հասցեին, ապա ձեռքով հարվածել Արա Մ.-ի դեմքին:

Պարեկները մի քանի անգամ զգուշացրել են այդ քաղաքացուն, որպեսզի չշարունակի անհարգալից վերաբերմունք ցուցաբերել, սակայն նա ոչ միայն չի ենթարկվել օրինական պահանջներին, այլ շարունակել է նույն գործողությունները: Պարեկները ստիպված են եղել նրան բերման ենթարկել, սակայն մյուս 3 անձինք սկսել են խոչընդոտել պարեկների օրինական գործողություններին: Այլ ելք չունենալով, կիրառվել է հատուկ միջոց՝ ցողացրիչ և այդ երիտասարդի ձեռքին հագցրել են ձեռնաշղթա և նստեցրել ծառայողական Toyota Camry-ն, այնուհետև օգնության հասած մյուս պարեկները բոլորին բերման են ենթարկել Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ պարեկների օրինական պահանջին չենթարկվող, նրան նկատմամբ բռնի գործողություն գործադրողը հանդիսանում է Ստեփանավան քաղաքի բնակիչ, 25-ամյա Գևորգ Պ.-ն: Իսկ նրա հետ եղած 3 անձինք նույնպես Ստեփանավան քաղաքի բնակիչներ, 27-ամյա Սամվել Կ.-ն է, 24-ամյա Արամ Մ.-ն է և 28-ամյա Ալբերտ Թ.-ն է: Վերջիններս այնուհետև բաց են թողնվել: Ոստիկանության Տարոնի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Լոռու մարզի դատախազություն՝ ենթակայության հարցը որոշելու:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գևորգ Պ.-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+