Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:33

Ձերբակալություններ՝ մեծ քանակությամբ ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, թմրամիջոցի ապօրինի շրջանառության կասկածանքով. ՔԿ

Ձերբակալություններ՝ մեծ քանակությամբ ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, թմրամիջոցի ապօրինի շրջանառության կասկածանքով. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի 2-րդ մասով քննվող քրեական գործի մի շարք հանգամանքներ:

ՔԿ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ 2022թ. ապրիլի 11-ին, օրենքով սահմանված կարգով, խուզարկություն է իրականացվել Երևան քաղաքի բնակչի տանը, որի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է զրահաբաճկոն, իսկ տան բակում՝ 3 հատ «АКМ», 2 հատ «АКС», 1 հատ «АК74», 3 հատ «РПК» տեսակի ինքնաձիգ, 1 հատ «РПГ» տեսակի նռնականետ, 7 հատ «Ф1» տեսակի, 6 հատ «РГД5» տեսակի նռնակ և նռնակի համար նախատեսված՝ 15 հատ պայթուցիչներ:

«Բացի այդ, խուզարկությամբ հայտնաբերվել են նաև 13 փամփշտատուփ՝ յուրաքանչուրը լիցքավորված 30 փամփուշտով, 2 փամփշտատուփ՝ յուրաքանչյուրը 28 փամփուշտով, 1 փամփշտատուփ՝ 18 փամփուշտով, 3 փամփշտատուփ՝ յուրաքանչյուրը 29 փամփուշտով, 1 փամփշտատուփ՝ չլիցքավորված 30 փամփուշտով, 3 երկաթե փամփշտատուփ, որոնցից մեկի մեջ 98, երկրորդում՝ 116, իսկ երրորդում՝ 149 փամփուշտ, ինչպես նաև՝ ինքնաձիգի համար նախատեսված 4 պահեստամաս։

Խուզարկության ընթացքում հայնաբերվել և առգրավվել է նաև մանրացված չորացված դեղնականաչավուն զանգվածով 2 ապակյա տարա, ինչպես նաև՝ փաթեթավորված մանրացված չորացված դեղնականաչավուն զանգված։

Ըստ զննության և հետազոտության նախնական արդյունքների՝ տարաներում և փաթեթներում համապատասխանաբար առկա ընդհանուր 103,7 և 25,03 գրամ հաստատուն չոր քաշով զանգվածները հանդիսանում են «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաքիմիական և դատաձգաբանական փորձաքննություններ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ նշված տան բնակիչներ հայրը և որդին ձերբակալվել են՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է»,-նշված է հաղորդագրության մեջ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+