Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ տարածքում գերեվարված 62 շիրակցիներից 30-ը դեռևս գերության մեջ են գտնվում, հայրենադարձված 32 զինծառայողները քրեական գործի շրջանակներում տուժող են ճանաչվել։
Գերեվարվածներից ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել։ Մեղադրյալի կարգավիճակ ունեն միայն 2021թ նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողներից 6-ը։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ 2020թ դեկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության Խծաբերդ գյուղի տարածքում մարտական հերթապահությունում ընդգրված 62 զինծառայողների գերեվարման փաստի առթիվ նույնպես առկա է հարուցված քրեական վարույթ։ Նշված 62 զինծառայողներից 30-ը 2022թ փետրվարի 9-ի դրությամբ Ադրբեջանում պահվում են գերության մեջ, ՀՀ-ին հանձնված մյուս 32 զնծառայողները քրեական վարույթի շրջանակներում ճանաչված են որպես տուժող, վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել, այսինքն՝ վերջիններս մեղադրյալի կարգավիճակ չունեն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







