ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց։
Ընդմիջման ժամանակ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմը փորձել է կապ հաստատել ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանի հետ, բայց չի ստացվել։
Արմեն Գևորգյանի տեղեկություններով, մեքենայի խափանում է եղել, և Սահակյանը խնդրել է այսօր իրեն չսպասել։
Դատական նիստը հետաձգվեց մինչև փետրվարի 15-ը։
Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանը մեղադրվում է փողերի լվացման մեջ: Գործով ներգրավված է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը մեղադրվում է խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







