Սայաթ Շիրինյանին բերման են ենթարկել ամիսներ առաջ գողացված սրճեփ սարքի գործով։
Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում նշեց վերջինիս փաստաբան Բենիկ Գալստյանը։
«2021 թվականի օգոստոսի 26-ին Մարտունու շրջանի Ներքին Գետաշեն գյուղում հափշտակվել է շրճեփ սարք։ Այնուհետև, հարուցվել է քրեական գործ, կատարվել են քննչական գործողություններ, որոնք կասեցվել են հափշտակած անձի ինքնության պարզված չլինելու հիմքով։
2022 հունվարի 24-ին Ոստիկանությունից գրություն են ուղարկել Քննչական կոմիտե, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիշյալ սարքը, հնարավոր է, հափշտակված լինի Lexus մակնիշի համապատասխան պետհամարանիշի ավոտոմեքենայով, որը շահագործվում է Սայաթ Շիրինյանի կողմից։ Դա հիմք ընդունելով՝ պարոն Շիրինյանին բերման են ենթարկել Մարտունու բաժին»,-ներկայացրեց փաստաբանը։
Բենիկ Գալստյանը նշեց, որ Սայաթ Շիրինյանը վկայի կարգավիճակ ունի, այս պահին ազատ է արձակվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







