Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:48

Անչափ մտահոգիչ է գերությունից վերադարձած Արեն Արամյանի առողջական վիճակը, որը նոր է վերադարձել գերությունից. պատգամավոր

Անչափ մտահոգիչ է գերությունից վերադարձած Արեն Արամյանի առողջական վիճակը, որը նոր է վերադարձել գերությունից. պատգամավոր

«Այսօր Արմավիր ՔԿՀ էի գնացել՝ շրջայց կատարելու և հանդիպելու 2021 թվականի նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով, ադրբեջանցիների կողմից գերեվարված, իսկ ներկայումս կալանքի տակ գտնվող 5 զինծառայողների հետ»։ Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Անչափ մտահոգիչ եմ համարում հատկապես զինծառայող Արեն Արամյանի առողջական վիճակը, որը հետևանք է թշնամու հասցրած հրազենային վիրավորման և անհամատեղելի է կալանքի հետ։ Այս թեմային առաջիկայում դեռ կանդրադառնամ։

Եթե կալանքի ու դրա երկարացման հետևանքով այս զինծառայողի առողջությունը հետագայում բարդանա, ապա նախապես զգուշացնում եմ՝ դրա անմիջական և անուղղակի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ ամեն ինչ կանեմ։
Ադրբեջանական ագրեսիայի ուղղություններով ծառայություն իրականացրած ստորաբաժանումների ամենամեծ «հանցանքն» այն է, որ իշխանությունը ՀՀ սուվերեն տարածքի հերթական հանձնումը «մարսելու» համար մեղավորներ նշանակելու խնդիր ուներ։

Չբացառելով ադրբեջանական ագրեսիայի օրերին, առանձին զինծառայողների թույլ տված իրավախախտումները, շարունակում եմ պնդել, որ ամբողջության մեջ, հանձնված տարածքների և ստեղծված իրավիճակի պատճառը ՀՀ իշխանությունների՝ զինված ուժերին հասցվող տարաբնույթ հարվածներն են, որոնք բավականին բարդ վիճակ են ստեղծել հայկական բանակում։

Անընդհատ իշխանության թիրախում գտնվելով՝ շարքայինից մինչև գեներալ, զինված ուժերը շարունակաբար ցնցումների են ենթարկվում, որի պայմաններում խնդիրներն անխուսափելի են դառնում։

Եվ այս իրավիճակում տապալումների, կորուստների պատասխանատվությունը բացառապես բարդել տարբեր օղակների զինծառայողների վրա, ուղղակի անթույլատրելի է»,-նշում է Աբրահամյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+