Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Տեղեկությունը «1lurer.am»-ի հետ զրույցում հաստատել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։
Սերժ Սարգսյանը, հիշեցնենք, մեղադրյալի կարգավիճակ ունի նաև 2013-ին որպես նախագահ պաշտոնավարման ընթացքում մոտ կես միլիարդ դրամի հափշտակության կատարումը կազմակերպելու համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







