Կառավարության նոյեմբերի 4-ի նիստի ժամանակ ընդունվեց որոշում, որի համաձայն՝ հստակեցվում և նոր կարգավորումներ են սահմանվել առանձին դատական գործերի նյութերի տեսակների առանձնացման և դրանց պահպանության ժամկետների վերաբերյալ:
Վերադաս դատական ատյաններում բողոքների քննության և ստորադաս դատական ատյանների կայացված դատական ակտերի վերանայման ընթացքում առաջանում են մի շարք խնդիրներ, որոնք կապված են քննվող գործերում նյութերի բացակայության հետ: Խնդիրները ծագել են 2006 թվականին ընդունված որոշման հետ:
Այժմ դատական ատյանների, ինչպես նաև դատախազության, նախաքննական մարմինների բնականոն գործունեությունն ապահովելու համար ներկայումս անհրաժեշտություն է առաջացել որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություններ ու լրացում:
Սահմանված կարգավորումներով որոշակի խումբ գործերի համար սահմանվել են պահպանության ժամկետներ, որի ավարտով պայմանավորված ոչնչացվել են դատական գործերում եղած անհրաժեշտ նյութերը: Մասնավորապես՝ որոշմամբ սահմանված է, որ գործարքների հետ կապված իրավահարաբերությունների վերաբերյալ գործերը պահպանվում են 5 տարի ժամկետով կամ սնանկության հետ կապված իրավահարաբերությունների վերաբերյալ գործերը պահպանվում են 5 տարի ժամկետով:
Կարիք է առաջացել որոշման մեջ հստակեցնել և նոր կարգավորումներ սահմանել առանձին դատական գործերի նյութերի տեսակների առանձնացման և դրանց պահպանության ժամկետների վերաբերյալ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







