Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:02

Նախատեսվում է քննել մոտ 2000 կոռուպցիոն բնույթի հանցագործություն․ Սասուն Խաչատրյան

Նախատեսվում է քննել մոտ 2000 կոռուպցիոն բնույթի հանցագործություն․ Սասուն Խաչատրյան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի 2022թ. բյուջետային նախագիծը կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը ներկայացրել է ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:

Հակակոռուպցիոն կոմիտեն նոր է ստեղծվել, այդ պատճառով գալիք տարվա բյուջեն դեռևս մշակման փուլում է: Սասուն Խաչատրյանը ներկայացրել է նախագծի նախնական տարբերակը:

Կառույցն իրականացնելու է «Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտում և քննության ապահովում» բյուջետային ծրագիրը: Իրականացման համար կուղղվի 2 մլրդ 378 մլն 900 հազար դրամ: Ծրագիրը բաղկացած է երեք միջոցառումից:

«Քրեական վարույթի իրականացում» միջոցառման անցկացման համար կտրամադրվի 2 մլրդ 336 մլն դրամ:

«Վերապատրաստման և հատուկ ուսուցման կազմակերպում» միջոցառման իրականացումը նախատեսված է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքով: Կվերապատրաստվի կոմիտեի 96 ծառայող, ծախսը կկազմի 12,6 մլն դրամ: Միջազգային գործընկեր կազմակերպությունների միջոցների հաշվին ևս կլինեն վերապատրաստումներ:

Երրորդ միջոցառումը Հակակոռուպցիոն կոմիտեի պահուստային ֆոնդն է. այն կկազմի 30,3 մլն դրամ:

Ըստ կանխատեսումների՝ 2022 թ. նախատեսվում է քննել մոտ 2000 կոռուպցիոն բնույթի հանցագործություն: Նախատեսվում է գործարկել նաև տարածքային ստորաբաժանումները:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+