Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:47

Կառավարությունը, գործատուները և աշխատողները պետք է գիտակցեն, որ հարկադիր պատվաստման հարցը այլևս վեճ Է ՍԴ-ում․ Արամ Վարդևանյան

ԱԺ պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ՈԴ-ն վարույթ է ընդունել պարտադիր պատվաստման վերաբերյալ ներկայացված հայցը։

«Սիրելի հայրենակիցներ,

Հիշեցնեմ, որ մեր կողմից անհապաղ արձագանք էր տրվել հանրության հիմնավոր և օբյեկտիվ բողոքին Առողջապահության նախարարի հայտնի հրամանի մասով, որով այն փաստացի վերածվել էր հարկադիր պատվաստման գործընթացի: Մեր կողմից ներկայացվել էր ՍԴ դիմում և միջնորդություն որպեսզի ակնհայտ հակասահմանադրական հրամանը կասեցվի:

Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել մեր դիմումը, որոշել է այն քննության առնել ԲԱՆԱՎՈՐ ընթացակարգով, քննության օր է նշանակվել բավականին սեղմ ժամկետ այն է նոյեմեբերի 25-ը: Կասեցման միջնորդությունը չնայած դրա հստակ հիմնավորվածությանը, բավարար կողմ ձայներ ՍԴ-ում չի հավաքել: Մեկ անգամ ևս ուզում եմ կարծիքս ասեմ. Ես կողմ եմ պատվաստմանը, դեմ եմ հարկադրանքին:

Դեմ եմ որպեսզի կառավարությունը իր պարտականությունը հետազոտման ծախսերի փոխհատուցման՝ թողնի ժողովրդի վրա, սպառնալիքով խոսի ժողովրդի հետ, պարզ ու անկեղծ կոմունիկացնելու փոխարեն: Փաստ է, որ այսօրվա համաշխարհային առողջապահական համակարգը, կորոնավիրուսային համավարակի ու այս չարիքի դեմ, ավելի լավ լուծում քան պատվաստումն է՝ չունի, սակայն հարկադրանքի, հավելյալ ծախսեր ստեղծելու, կամ սպառնալաիքի պայմանները ևս անընդունելի են:

Կառավարությունը, գործատուները և աշխատողները պետք է գիտակցեն, որ այլևս այս հարցը ՎԵՃ Է Սահմանադրական դատարանում»,-հայտնել է Վարդևանյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+