Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:47

«Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործի լսումներն ավարտվեցին

«Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործի լսումներն ավարտվեցին

Արդարադատության միջազգային դատարանում ավարտվեցին «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործի շրջանակում Հայաստանի կողմից ներկայացված հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումները: Երկօրյա լսումների ընթացքում Հայաստանը դատարանին ներկայացրեց իր պահանջները և պատասխանեց մյուս կողմի հակափաստարկներին:

Այս մասին տեղեկանում ենք  ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջից։

Լսումների ավարտին դատարանի նախագահը հայտարարեց, որ որոշումը կհրապարակվի հնարավորինս սեղմ ժամկետում:

Դատարանի մամուլի հաղորդագրության ամբողջական տարբերակը կարող եք գտնել ստորև։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին ՄԱԿ-ի Միջազգային դատարանը սկսել է Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի։ Հայաստանը սեպտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Միջազգային դատարանում Ադրբեջանի հետ դատավարություն է նախաձեռնել ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին միջազգային կոնվենցիային համապատասխան: 

Հայցում նշվում է, որ «Ադրբեջանը տասնամյակներ շարունակ ռասայական խտրականության է ենթարկել Հայաստանին», որն արտահայտվել է նաեւ զանգվածային սպանությունների, կտտանքների եւ այլ խախտումների մեջ: Հայկական կողմի պնդմամբ, «այդ խախտումները կրկին առաջին պլան են մղվել 2020 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած հակամարտության ընթացքում», երբ ադրբեջանական կողմը «կրկին կատարել է կոնվենցիայի կոպիտ խախտումներ»:

«Եվ նույնիսկ ռազմական գործողությունների ավարտից հետո», որը հաջորդեց 2020թ.նոյեմբերի 10-ին հրադադարից հետո, Ադրբեջանը շարունակեց իրականացնել սպանություններ, կտտանքներ և այլ հանցագործություններ պատերազմի հայ գերիների, պատանդների և այլ բանտարկյալների նկատմամբ», — ասվում է հայցում: Դրա հիման վրա Հայաստանը խնդրում է Ադրբեջանին մեղավոր ճանաչել ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտման մեջ, կանխել հետագա վնասը եւ փոխհատուցել արդեն իսկ հասցված վնասը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+