Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:21

Փոխքաղաքապետը գումարն իր գրպանը չի դրել․ Իրինա Յոլյանի փաստաբան

Գորիսի քաղաքապետի տեղակալ Իրինա Յոլյանին ձերբակալելու քննիչի արձանագրությունը կազմվել է ոչ իրավաչափ ձևով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Նա Իրինա Յոլյանի ձերբակալությունը համարում է ոչ իրավաչափ, մեղադրանքն էլ չեն ընդունում, հրաժարվել են ցուցմունք տալ։

Փոխքաղաքապետին մեղադրանք է առաջաջադվել Քրեական օրենսգրքի 179 հոդվածի մասով, որը ներկայացնում է յուրացման և վատնման հանցակազմը։

«Պայմանականորեն ընդունենք, որ կարգը խախտել է, և օգնություն է տրամադրվել ոչ կարիքավոր մարդկանց, և եթե կա կարգի խախտում, այն իր մեջ կարող է պարունակել կարգապահական զանցանքի հատկանիշներ, տվյալ դեպքում ինչպե՞ս է վարույթ իրականացնող մարմինը տվել սահմանումը կարգապահական զանցանքի և հանցագործության։ Քաղաքացիների դիմումների համաձայն են տվել գումարները։ Նրանք գրել են, որ կարիքավոր են։ Փոխքաղաքապետը գումարն իր գրպանը չի դրել, քաղաքացիներին է բաժանել։ Այդ քաղաքացիների հետ փոխքաղաքապետը բարեկամական կապ չունի։ Գործ ունենք իրավիճակի հետ, որ օգնություն տալու համար անձին պետք է մեղադրանք առաջադրե՞ն և դատապարտե՞ն»,– նշեց պաշտպանը։

Էրիկ Ալեքսանյանը նկատեց, որ Իրինա Յոլյանը միշտ քննադատել է իշխանությանը։ Նրա խոսքով՝ հաճախ ենք ականատես լինում, որ ովքեր քննադատում են իշխանությանը, կարճ ժամանակ անց գտնվում են անազատության մեջ, կամ նվազագույնը ձեռք են բերում մեղադրյալի կարգավիճակ։

Նշենք, որ դատարանը քննում է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի կալանավորման հարցը։

Հիշեցնենք, որ Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը և Մենուա Հովսեփյանը ձերբակալվել են։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+