Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանին կալանավորելու մասին ՔԿ միջնորդությունը։
Հիշեցնենք, որ Յոլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (յուրացնելը կամ վատնելը) հատկանիշներով։
Մեղադրանք է առաջադրվել նաև համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանին՝ ՀՀ ՔՕ 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով։ Նրա գործով դատական նիստը կկայանա այսօր՝ ավելի ուշ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







