Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:43

Իշխանությունը որոշել է վերացնել դատավորների միջև գործերի բաշխման համակարգչային ծրագիրը․ փաստաբան

Իշխանությունը որոշել է վերացնել դատավորների միջև գործերի բաշխման համակարգչային ծրագիրը․ փաստաբան

Փաստաբան Միհրան Պողոսյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ իշխանությունը որոշել է ՀՀ դատարաններից ուղղակի վերացնել դատավորների միջև գործերի բաշխման համակարգչային ծրագիրը։

Նա, մասնավորապես, գրել է․

«Հանցագործը պոզով-պոչով չի լինում… Սա ՀՀ քրեական օրենսգրքի 342.1-րդ հոդվածն է, որով որպես հանցագործություն է նախատեսված բաշխման արդյունքներին վերաբերող տվյալները փոփոխելու նպատակով դատավորների միջև համակարգչային ծրագրի միջոցով իրականացվող գործերի բաշխման գործընթացին միջամտելը։

Հիշեցնեմ, որ գործերի բաշխման համակարգչային ծրագրի առկայությունը և դրան միջամտելը որպես հանցագործություն նախատեսված լինելը լուրջ գլխացավանք է «իշխանության» համար, քանի որ սրանք ազատորեն չեն կարողանում քրեական գործերն ու կալանքի միջնորդությունները դատարաններում հանձնել իրենց նախընտրած չվնգստացող Դանիելյան Վաչե /Հրաչ/ Արմինեովնաներին։ Կարո՞ղ եք գուշակել թե ի՞նչ են որոշել համարյա գոմից դուրս եկած մեր հարգարժան ԲԴԽ անդամը, նույնքան հարգարժան գիտնական անդամներն ու իշխանությունը….

Դե բռնվեք, սրանք որոշել են ՀՀ դատարաններից /առնվազն վերաքննիչ քրեական ու առաջին ատյանի դատարանից/ ուղղակի՝ այսինքն տուպՕ, վերացնել դատավորների միջև գործերի բաշխման համակարգչային ԾՐԱԳԻՐԸ ու դրանից հետո առաջնորդվել չկա ծրագիր, չկա դրան միջամտություն սկզբունքով… Չէ, բայց դուք իրոք այնքան ապիկար վախկոտներ ենք, որ նույնիսկ 8-9 անկախ ու անաչառ դատավոր չեք հանդուրժում, բա ո՞նց եք պատրաստվում ձեր պատիժը կրել…»,- գրել է նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+