Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:57

Առաջադրված մեղադրանքները շինծու են․ Առուշանյանի փաստաբան

Առաջադրված մեղադրանքները շինծու են․ Առուշանյանի փաստաբան

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին երեք հոդվածով մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին ՀՔԾ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Արմեն Մելքոնյանը։

Նրա գնահատմամբ՝ առաջադրված մեղադրանքները շինծու են, ապօրինի, մտացածին, և այն չեն ընդունում։

«Պարզ չէ որպես մեղադրյալ ներգրավելու որոշման մեջ շարադրվածը։ Անհասկանալի բաներ են գրված, որը մեզ հետ աղերս չունի։ Առուշանյանին հրավիրում են Հատուկ քննչական ծառայություն, միասին գալիս ենք, որից հետո մեզ ասում են՝ սպասել 20 րոպե։ Մենք փորձում ենք սուրճ խմելու գնալ։ Դիմակավորված անձինք հարձակվում են մեզ վրա։ Թատրոն են կազմակերպել։ Առուշանյանին զգետնեցին գետնին, սակայն, այդ քայլով նրան ավելի բարձրացրեցին»,- ներկայացրեց փաստաբանը։

Տեղի ունեցողը Առուշ Առուշանյանը հետևյալ կերպ որակեց․ «Կապիկ են, կապիկներից ուրիշ ինչ պետք է սպասել»։

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:

Ըստ ՀՔԾ-ի՝ Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Ա.Ա.-ն, հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով՝ նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է՝ երկու և ավելի ընտրողի կաշառք տալը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+