Սանկտ Պետերբուրգի դատարանը քաղաքի նախկին փոխնահանգապետ Մարատ Հովհաննիսյանին մեղավոր է ճանաչել Կրեստովսկի կղզում մարզադաշտի կառուցման ժամանակ կաշառակերության համար, փոխանցում է «Интерфакс» գործակալությունը:
«Պատիժ նշանակել 5 տարի 6 ամիս ազատազրկման տեսքով, պատիժը կրելու է խիստ ռեժիմի գաղութում»,-հայտարարել է վճռել է դատարանը: Հովհաննիսյանը նաև տուգանվել է:
Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն) և 290-րդ հոդվածի 6-րդ մասի հատկանիշներով (կաշառք վերցնելը):
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







