Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:09

Ռուստամ Բադասյանը  կարգապահական վարույթ է հարուցել դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը  կարգապահական վարույթ է հարուցել դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը:

«Ռուստամին ու Նիկոլին դուր չի եկել դատավորի կայացրած որոշումներից մեկը։ Ընդ որում՝ այն որոշումը, որ հետագայում բողոքարկվել է վերադաս ատյաններ ու մնում է օրինական ուժի մեջ։ Արման Հովհաննիսյանը ոչ միայն Հայաստանի լավագույն դատավորներից մեկն է, այլ նաև հայկական իրավագիտության ոլորտում շատ հազվադեպ հանդիպող իրական գիտնական։ Անշուշտ պարոն Հովհաննիսյանի կողմից կայացված դատական ակտերն այն աստիճան են գիտական առումով հիմնավորված, որ իրավաբանի դիպլոմը արական սեռի ծնողի բարձր պաշտոն ունենալու ժամանակահատվածում ստացած շատ անձինք, դրանք ընկալելու հետ կապված հնարավոր է խնդիրներ ունենան։

Ճանաչելով պարոն Հովհաննիսյանին, պատկերացնում եմ, թե նա ինչպես է լայն ժպտում վարույթ հարուցելու այդ որոշումը ընթերցելիս։ Ես էլ եմ ժպտում, քանի որ գիտեմ արդարության կայուն ջիղ ունեցող հայերին ոչ մի նման բանով չես կանգնեցնի, չես վախեցնի։ Իսկ այս պետականաքանդ խունտայի անդամները ոչ միայն չեն կարողանալու ավարտել Հայաստանի ապամոնտաժումը, այլ շատ շուտով երազելու է, որ իրենց վերաբերյալ գործերը մակագրվեն հատկապես դատավոր Արման Հովհաննիսյանին»,-նշել է փաստաբանը: 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+