Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության, զինված ուժերի կողմից կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցվել են շուրջ 100-ի հասնող քրեական գործեր։ Այս մասին հայտնում են Դատախազությունից։
Հարուցված քրեական գործերով որպես մեղադրյալ են ներգրավված ինչպես վարձկան գրոհայիններ, այնպես էլ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ընդհանուր 37 անձ, որոնցից 2-ը կալանավորված է, իսկ 35-ի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Դատախազությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ մանրամասն ներկայացրել է դեպքերը՝ նշելով, որ յուրաքանչյուր դեպքով կատարվում են համապատասխան գործողություններ։ Դատախազությունից հայտնում են, որ նպատակն է պարզել հանցանք կատարածների ինքնությունները, ամբողջացնել ապացույցները և ապահովել հանցանք կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելը։
Մանրամասները՝ տեսանյությում․
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







