Դատարանը մերժեց Մխիթար Զաքարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը: Այս մասին հայտնել է Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի պաշտպան Գայանե Պապոյանը:
«Դատարաններն իրականացնում են հանրության համար տեսանելի արդարադատություն:
Կեցցեն արժանապատիվ դատավորները: Հատկանշական է, որ Դատարանը չի անդրադարձել խափանման միջոց կիրառելու հիմքերին։ Դատարանն արձանագրել է հիմնավոր կասկածի բացակայությունը»,-նշել է փաստաբանը:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք այցի ժամանակ տեղի ունեցած ակցիայի դեպքերով հարուցվել էր քրգործ՝ խուլիգանության հատկանիշներով: Մեղադրանք է առաջադրվել 19 անձի, այդ թվում՝ Մխիթար Զաքարյանին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







