Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների ողջ ծավալով շարունակում ենք օրենքով նախատեսված բոլոր քայլերի գործադրումը` Ոստիկանության հետ անհրաժեշտ համագործակցության պայմաններում: Բոլորին կոչ եմ անում ցուցաբերել հարգանք, բացառել որևէ լարվածություն:
Առողջություն եմ մաղթում ոստիկանին, ում ինքնազգացողությունը վատացավ Դատախազության շենքի դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







