Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:29

Զինծառայողը շարունակել է ծառայությունը՝ առանց պատշաճ բուժզննության. ՀՔԱՎ

Զինծառայողը շարունակել է ծառայությունը՝ առանց պատշաճ բուժզննության. ՀՔԱՎ

Առողջական խնդիրներով զորակոչված զինծառայողին պատերազմական գործողություններին մասնակցելուց հետո, չնայած առողջական վիճակի բարդացմանը, բուժզննության չէին ենթարկում։

Պաշտպանության նախարարությանը ՀՔԱՎ-ի գրություններից հետո վերջապես նա ներկայացվեց բժշկական փորձաքննության, որի արդյունքների հիման վրա վաղաժամ զորացրվեց։ 2020 թվականի դեկտեմբերի 23-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակ էր դիմել 2020 թվականի օգոստոսին զորակոչված Յ․Դ․-ի մայրը՝ իր որդու առողջական խնդիրների հարցով։ Մինչ զորակոչվելը՝ զինծառայողն ունեցել է կակազություն և սրտի հետ կապված խնդիրներ։

Երևանի բժշկահոգեբանական կենտրոնի 2015 թվականի բուժզննության արդյունքներով համարվել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող։ Զորակոչի ընթացքում անցնել է հետազոտություն «Արմենիա» ԲԿ-ում, սակայն, չի մնացել ստացիոնարում, չի ուղեգրվել հետագա բուժզննումների և չի անցել դինամիկ հսկողություն, այնինչ, ըստ ՀՀ Կառավարության 404 որոշման 68-րդ հոդվածի․ «Կակազության դեպքում փորձաքննվողը ենթարկվում է հիմնավոր հետազոտության՝ ներառելով նյարդաբանի, հոգեբույժի և քիթկոկորդականջաբանի (նաև լոգոպեդի) խորհրդատվությունը։

Կակազության արտահայտվածության աստիճանը որոշվում է տարբեր պայմաններում խոսելու ֆունկցիայի վիճակի դինամիկ հսկողությամբ և գնահատվում է հիվանդության դրսևորման ամենացայտուն պահերով։ Փորձաքննական եզրակացության համար նշանակություն ունի հրամանատարության բնութագիրը՝ ներառյալ, թե կակազությունը որքանով է անդրադառնում փորձաքննվողի ծառայողական պարտականությունների կատարման վրա»։ Բացի դրանից՝ զինծառայողն ունեցել է սրտի հետ կապված խնդիրներ, մասնավորապես՝ ներփորոքային հաղորդակցության խանգարում, հազվասրտություն և հաճախասրտություն։ Յ․ Դ․-ը մասնակցել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված պատերազմին, և ինչպես նշում է մայրը՝ թեև Յ․ Դ․-ի մոտ վիճակը ավելի էր բարդացել, սակայն շարունակում էր կատարել ծառայողական պարտականությունները։

Չնայած նրան, որ զորակոչվելուց ի վեր արձանագրված են եղել առողջական խնդիրները, դրանք հաշվի չեն առնվել ո՛չ զորակոչի, ո՛չ զինվորական ծառայության ընթացքում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+