Եվրոպական միությունը ողջունում է քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի արձանագրությանը միանալու պաշտոնական Երևանի որոշումը: Այս մասին ասվում է Հայաստանում ԵՄ պատվիրակության հաղորդագրության մեջ։
Ըստ հաղորդագրության՝ Հայաստանը 2021 թվականի մարտի 19-ին դարձել է միջազգային դաշնագրին միացած 89-րդ պետությունը։
«Թեև Հայաստանի Սահմանադրությունը պաշտպանում է կյանքի իրավունքը և արգելում է մահապատիժը, այնուամենայնիվ, Երևանն այս վերացմամբ անդառնալի է դարձնում նշվածի հնարավորությունը։ ԵՄ-ն ողջունում է այս կարևոր որոշումը, որը տեղավորվում է անմարդկային և դաժան պատիժներից հրաժարվելու համաշխարհային միտման տրամաբանության մեջ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի երկրորդ կամընտիր արձանագրությունն ընդունվել է 1989 թվականի դեկտեմբերի 15-ին և վերաբերում է մահապատժի վերացմանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







