Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:51

Պարզվել է Արցախի դեմ ագրեսիային մասնակցած մոտ երեք տասնյակ վարձկանների ինքնությունը

Պարզվել է Արցախի դեմ ագրեսիային մասնակցած մոտ երեք տասնյակ վարձկանների ինքնությունը

Հայ իրավապահներին հաջողվել է նախաքննությամբ պարզել մոտ 3 տասնյակից ավելի վարձկանների ինքնությունը: Վարույթն իրականացնող մարմինը, այս դեպքում՝ Քննչական կոմիտեն, որոշել է նշված անձանց ներգրավել որպես մեղադրյալ, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և հայտարարվել է հետախուզում: Իսկ Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիայի մասնակից սիրիացի երկու վարձկան ահաբեկչի դեմ քրեական գործն ավարտվում է։ Շուտով մեղադրական եզրակացությամբ կուղարկվի դատարան։ Ազգությամբ արաբ Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջին և Մուհամմադ Ալ Շխերին մեղադրվում են ծանր հանցանքի համար: 

Առաջին ալիքի եթերում  ՀՀ զինդատախազության ՀԿԳ ավագ դատախազ Արշակ Մարտիրոսյանը հայտնել է, որ նրանց մեղադրանք է առաջադրվել կազմակերպված խմբի կազմում ահաբեկչություն և միջազգային ահաբեկչություն իրականացնելու, պատերազմին որպես վարձկան մասնակցելու, նաև զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական նորմերի լուրջ խախտումների փորձ կատարելու համար:

Նա նշել է, որ այս ծանր հանցագործության համար որպես պատիժ նախատեսված է ազատազրկում մինչև 20 տարի ժամկետով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+