ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը այսօր հայտարարել էր, որ երեկ հրապարակված սկանդալային տեսանյութի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն։
Նշենք, որ երեկ Ա․ Մակինյանը հայտնել էր, որ հրապարակված տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը խմբագրում և ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Ա.Այվազյանին ուղարկում Ռուբեն Հայրապետյանի որդի Ռաֆիկ Հայրապետյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը։
Armenia Today-ի հետ զրույցում Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը հայտնեց, որ ՀՀ դատախազությունն այսօր ստացել է Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանի հաղորդումը։
Արևիկ Խաչատրյանը հավելեց, որ Դատախազությունն ուսումնասիրում է վերոնշյալ դեպքը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







