Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:50

Վազգեն Մանուկյանի նկատմամբ քրեական գործը կարճելու միջնորդություն է ներկայացվել․ փաստաբան

Ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի փաստաբան Արամ Վարդևանյանն անդրադարձել է Քննչական կոմիտեի այսօր տարածած հայտարարությանը։ 

«Դատախազությունը հայտարարեց, որ քննիչը Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի վերաբերյալ իբրև գործով մեղադրական եզրակացությունը ուղարկել է Գլխավոր դատախազություն։ Դատախազությունը, իհարկե, չխոսեց այն մասին, որ․

1) Իմ կողմից ներկայացվել էր ծավալուն և գործի նյութերի մանրամասն վերլուծությամբ միջնորդություն՝ քրեական գործը կարճելու վերաբերյալ, քանի որ առհասարակ առկա չէ առնչությունը պարոն Մանուկյանի իրեն մեղսագրվող 301-րդ հոդվածով նախատեսված արարքին, ավելին՝ քննիչի կողմից նույնիսկ ստացվել են հենց իրենց վարկածները ՀԵՐՔՈՂ ապացույցներ, որոնք առկա են գործի նյութերում։ Առկա են նաև այնպիսի ակնհայտ դատավարական խախտումներ, որոնց պայմաններում միակ ելքը, որ քննիչը կարող էր ունենալ, եթե փորձեր ապահովեր քննության օբյեկտիվությունը և լրիվությունը, դա այս քաղաքական գործի կարճումն էր։ Իհարկե, նման քաղաքական պատվերի դեպքում քննիչը պետք է ուղարկեր գործը Դատախազություն։

2) Այսօր ներկայացվելու է նաև բողոք Դատախազությանը, որի նպատակն է սպառել այդ միջոցը, քանի որ Դատախազությունից ակնկալել իմունային դիմադրություն քաղաքական պատվերների մասով՝ խիստ անհավանական է, նույնիսկ ինձ պես լավատես մարդու պարագայում։

3) Վազգեն Մանուկյանի վերաբերյալ քրեական/քաղաքական գործի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ նյութերը մի քանի անգամ ուղարկվել են հենց Քննչական կոմիտեի նախագահին, որը, ի դեպ, կոնկրետ գործով ոչ մի դատավարական գործիքակազմ չունի․․․»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+