Սահմանադրական դատարանը 2021 թվականի մարտի 10-ին Հանրապետության նախագահից ստացել է դիմում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի` Սահմանադրության 133-րդ հոդվածի 1 –ին մասին, 57–րդ հոդվածի 2–րդ մասին, 79–րդ հոդվածին ու 155–րդ հոդվածի 3–րդ մասին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։
«Ներկայումս ստուգվում է դիմումի համապատասխանությունը «Սահմանադրական
դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածներով
նախատեսված պահանջներին։ Այս գործընթացի համար սահմանված է եռօրյա ժամկետ»,- ասաց Թովմասյանը։ Նա նաև նշեց, որ գործը վարույթ ընդունելու համար դեռ վաղ է, քանի որ դիմումն ուսումնասիրության փուլում է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







