Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:25

Ապօրինի կալանավորվել է նրա համար, որ մուտք է գործել համացանց 178.17.168.170 IP հասցեով. Սարգսյանի պաշտպան

Ապօրինի կալանավորվել է նրա համար, որ մուտք է գործել համացանց 178.17.168.170 IP հասցեով. Սարգսյանի պաշտպան

Երեք անչափահաս երեխաների հայր Արամ Սարգսյանը արդեն 19 օր կամ 456 ժամ կամ շուրջ 27360 րոպե շարունակում է ապօրինի կալանավորված մնալ նրա համար, որ 2021 թվականի փետրվարի 19-ին՝ ժամը 20:48-ին, մուտք է գործել համացանց 178.17.168.170 IP հասցեով։ Այս մասին գրել է Արամ Սարգսյանի պաշտպան Բենիկ Գալստյանը։

«Ըստ ԱԱԾ տրամաբանության՝ քանի որ Գագիկ Սողոմոնյանը 2020թ. հոկտեմբերի 10-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ֆեյսբուք է մուտք գործել 178.17.168.170 IP համացանցային հասցեով, ապա 2021 թվականի փետրվարին նույն IP հասցեով համացանցին միացած հազարավոր, եթե ոչ միլիոնավոր անձանցից հատկապես Արամ Սարգսյանն է այն անձը, ով պետք է կալանավորվի դրա համար։

Ընդ որում՝ ըստ գործի նյութերի՝ Արամ Սարգսյանը 178.17.168.170 IP հասցեով երբևէ համացանցին չի միացել այն ժամանակ, երբ Գագիկ Սողոմոնյանը կատարել է ֆեյսբուքյան գրառում, իսկ փետրվարի 19-ին՝ դա արել է Գագիկ Սողոմոնյանի գրառումից վեց րոպե հետո։

Արամ Սարգսյանի մեղադրանքը և կալանավորումը թե՚ իրավական, թե՚ փաստական առումով այն աստիճանի հակաիրավական և անտրամաբանական է, որ դրա հետ համաձայն է անգամ ՀՀ գլխավոր դատախազությունը, որը չի էլ բողոքարկել հիմնավոր կասկածի բացակայության հիմքով առաջին ատյանի դատարանի կողմից այս գործով մեկ այլ մեղադրյալի կալանքի մերժումը։

Իմիջիայլոց, այս ֆեյսբուքյան գրառումը ես անում եմ՝ նույնպես լինելով համացանցին միացած 178.17.168.170 IP հասցեով»,- գրել է Գալստյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+