ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունը երեկ երեկոյան հայտարարություն էր տարածել, որում ասված է․
«Այսօր Երևանում կայացած խաղաղ երթի ավարտից շուրջ մեկ ժամ անց մայրաքաղաքի կենտրոնական փողոցից՝ առանց ներկայանալու, քաղաքացիական հագուստով անձինք մոտեցել և առևանգել են ՀՅԴ ՀԵՄ-ի անդամ, Սիրիայից Հայաստան մշտական բնակության տեղափոխված, անչափահաս Ավետիս Ֆիշենքճեանին։ Մեզ հայտնի դարձավ, որ այս պահին Ավետիսը գտնվում է ոստիկանական բաժանմունքում։ Ոստիկանությունից պահանջում ենք պարզաբանում»։
Ավելի ուշ Ավետիս Ֆիշենքճեանն իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ուղեկցությամբ ազատ արձակվեց։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







