Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:24

Արա Սաղաթելյանը և Կարեն Բեքարյանը ձերբակալված են

Արա Սաղաթելյանը և Կարեն Բեքարյանը ձերբակալված են

Քիչ առաջ ԱԱԾ շենքից դուրս եկավ իրավապաշտպան, «Իրավական ուղի» հ/կ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն ու լրագրողների հետ զրույցում հայտնեց այսօրվա խուզարկությունների, այնուհետև բերման ենթարկելու դեպքերի վերաբերյալ վերջին տեղեկությունները:

Նա հայտնեց, որ նոր է խոսել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի փաստաբան Հակոբ Ենոքյանի հետ:

«Փաստաբանը հայտնեց, որ այս պահին կատարվում են քննչական գործողություններ, և հենց այդ պատճառով էլ անձամբ չկարողացավ իջնել և ներկայացնել իրավիճակը: Այս պահին Կարեն Բեքարյանը և Արա Սաղաթելյանը ձերբակալված են երեք հոդվածներով»,-հայտնեց Ռ. Մելիքյանը՝ նշելով, որ հոդվածները  թշնամանք տարածելու հրապարակային կոչերի, ինչպես նաև ռազմական դրության ժամանակ տեղեկատվության տարածման կանոնների խախտման մասին են:

Նա հայտնեց, որ Մհեր Ավագյանը ևս ձերբակալվել է: Նշենք, որ Մհեր Ավագյանի փաստաբանն ահազանգել էր, որ իր վստահորդին ԱԱԾ շենքում տապալել են գետնին:

Ռուբեն Մելիքյանը տեղեկացրեց նաև, որ քննաչական գործողություններից հետո ձերբակալման որոշումներն անպայման բողոքարկելու են:

Հիշեցնենք, որ այսօր ԱԱԾ աշխատակիցները խուզարկել են ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի աշխատասենյակը հարակից երկու այլ աշխատասենյակներ, որից հետո նրան բերման են ենթարկել ԱԱԾ: Բնակարանի խուզարկությունից հետո բերման է ենթարկվել նաև «Քառյակ մեդիայի» համահիմնադիր, վերլուծաբան Կարեն Բեքարյանը: Բերման էին ենթարկվել նաև ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան, սահմանադրագետ Գոհար Մելոյանը: 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+