• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
25 Հունիս 2025 08:38
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

ՄԻՊ-ն այցելել է Կապան և մի շարք գյուղեր․ բնակիչներն ահազանգել են ադրբեջանցիների կրակոցների մասին

Իրավունք,
18 Փետրվար 2021 09:10
ShareShareShare
ՄԻՊ-ն այցելել է Կապան և մի շարք գյուղեր․ բնակիչներն ահազանգել են ադրբեջանցիների կրակոցների մասին
telegram

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Սյունիքի մարզի Կապան քաղաք, Ներքին Հանդ, Շիկահող, Սրաշեն գյուղեր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած աշխատանքային խմբի 2021թ. փետրվարի 16-ի այցը վեր հանեց բնակիչների կյանքի, սեփականության ու կենսական կարևորության այլ իրավունքների վտանգներ կամ խախտումներ:   «Այցը տեղի ունեցավ Կապանի համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի, համայնքային այլ իրավասու ներկայացուցիչների ուղեկցությամբ: Այցի ընթացքում իրականացվեցին մանրամասն քննարկումներ, այդ թվում՝ առանձնազրույցներ բնակիչների հետ, արվեցին մասնագիտական դիտարկումներ, անհատական մոտեցմամբ դիմումների ու բողոքների ուսումնասիրություններ: Այցի արդյունքերով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ՝ 1) Կապան համայնքի գյուղերի անմիջական հարևանությամբ գտնվող ադրբեջանական զինված ծառայողները արձակում են կրակոցներ մանր ու խոշոր տրամաչափի զինատեսակներից: Կրակոցները պարբերական են, արվում են ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ժամերի, պարզ լսվում են գյուղերում ու առաջացնում անհանգստություն, առաջին հերթին՝ կանանց ու երեխաների համար: Կապան համայնքի գյուղերում ադրբեջանական կրակոցների ապացույց Մարդու իրավունքների պաշտպանն արդեն հրապարակել է: Այցի հաջորդ օրը այս նույն տեղեկությունները Պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանմանը հաստատել են նաև Ծավ ու Ճակատեն գյուղերի բնակիչերը. 2) 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի հետևանքով Ադրբեջանի հետ ՀՀ սահմանների «որոշման» գործընթացի պատճառով Կապանի նշված գյուղերի արոտավայրները, մասնավոր ու համայնքապատկան վարելահողերը հայտնվել են ադրբեջանական զինված ուժերի նշանառության ներքո: Սա անհնար է դարձրել արոտավայրերից ու վարելահողերից օգտվելը. 3) այցի ընթացքում Շիկահող, Սրաշեն ու Ներքին Հանդ գյուղերի բնակիչներն ահազանգել են, որ կրակոցներ են արձակվել այն պահին, երբ իրենք գյուղատնտեսական աշխատանքներով զբաղված են եղել իրենց պատկանող հողերում՝ իհարկե, ցերեկային ժամերի: Մի շարք դեպքերում նրանք եղել են իրենց երեխաների (նաև թոռնիկների) հետ: Ընդ որում, կրակոցներ արձակած ադրբեջանցի զինվորականններն գտնվում են այնպիսի (անգամ 1կմ-ից քիչ) տարածության վրա, որ անզեն աչքով հայ գյուղացիների հողատարածքները դիտարկելի են: Այսինքն՝ նրանք պարզ դիտարկում են, որ հողատարածքներում գյուղատնտեսական աշխատանքներ են իրականացնում խաղաղ բնակիչները: Այս ամենն ուղիղ վտանգներ է ստեղծում երեխաների համար: Օրինակ՝ ադրբեջանցի զինվորականները գտնվում են Ներքին Հանդ գյուղի գործող դպրոցի անմիջական հարևանությամբ՝ 1 կմ-ից էլ քիչ հեռավորության վրա: Այս փաստերը հաստատվել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումներով, համայնքային մարմինների ու բնակիչների ահազանգերով. 4) ադրբեջանական զինված ծառայողների (այդ թվում՝ ադրբեջանական դրոշների ու ցուցանակների) առկայությունը Կապան քաղաքից Ճակատեն ու Սյունիքի մարզի Կապան համայնքի այլ գյուղեր տանող ճանապարհին լրջորեն խաթարել է խաղաղ բնակիչների ու առաջին հերթին՝ գյուղացիների ազատ տեղաշարժն այդ ճանապարհով: Ըստ բնակիչների՝ ստացվում է, որ ցուցանակները կամ դրոշները բնակիչներից «պահպանելու» համար են այդ վայրերում ադրբեջանական զինված ծառայողներ առկա: Այս ամենի պատճառով գյուղացիներն անգամ կենսական կարիքների համար (օրինակ՝ աշխատանքի կամ բժշկական հաստատություն մեկնելը կամ վերադարձը) ստիպված են ձեռնպահ մնալ երեկոյան ժամերին այդ ճանապարհով երթևեկելուց՝ իրենց ու իրենց ընտանիքների անվտանգության նկատառումներից ելնելով. 5) նկարագրվածը ևս մեկ անգամ հաստատում է, որ հայկական գյուղերի անմիջական հարևանությամբ կամ համայնքներն իրար կապող ճանապարհներին ադրբեջանցի զինված ծառայողների (նաև դրշոներ ու ցուցանակներ) առկայությունը կամ նրանց ցանկացած տեսակի տեղաշարժ, կոպտորեն ոտնահարում են բնակիչների սեփականության իրավունքը, այդ թվում՝ ապրուստի միջոց վաստակելու նրանց հնարավորությունը, լրջորեն վտանգում է նրանց կյանքի ու առողջության, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության և կենսական կարևորության մյուս իրավունքները, որոնք երաշխավորված են միջազգայնորեն ու ՀՀ Սահմանադրությամբ: Դա նաև խաթարում է մարդկանց, այդ թվում՝ երեխաների անվտանգությունն ու խաղաղ կյանքը: Այս ամենը տեղի է ունեցել Հայաստանի բնակչությանն ուղղված պատերազմի և ուժի ադրբեջանական սպառնալիքների ներքո մեխանիկական մոտեցումներ կիրառելու, անթույլատրելի արագ գործընթացի պատճառով՝ առանց հանձնաժողովային մասնագիտական աշխատանքների ու սահմանային բնակիչների իրավաչափ շահերը, նրանց միջազգայնորեն երաշխավորված իրավունքները, հետևաբար՝ իրավունքի գերակայության պահանջները հաշվի առնելու. 6) Սյունիքի մարզի Կապան համայնք 2021թ. փետրվարի 16-ի այցի ընթացքում գյուղերի բնակիչների հետ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Կապան համայնքի ղեկավարի մասնակցությամբ քննարկել է նաև հարցեր, որոնք վերաբերում են գյուղերի բնակիչների սոցիալական աջակցության, սոցիալ-տնտեսական իրավունքների ապահովմանը: Ավանդների հատուցման գործընթացի հետ կապված հարցեր են հատուկ քննարկվել Ներքին Հանդ գյուղում. 7) այցի շրջանակներում Կապան համայնքի ղեկավարն ու համայնքային մի շարք պատասխանատուներ Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացրեցին մանրամասն տեղեկություններ ինչպես նշված, այնպես էլ Կապանի մյուս գյուղերին վերաբերող սոցիալական ոլորտի խնդիրների, նրանց կենսական պայմանների ու անվտանգության հարցերի վերաբերյալ: Այցի արդյունքներով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ընթանում են ամփոփման աշխատանքներ, որոնց առաջարկները կներկայացվեն պետական իրավասու մարմիններին, անհրաժեշտ դեպքերում կպահանջվեն պարզաբանումներ»:

telegram

Առնչվող Նորություններ

Ձերբակալվել է Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը

Դատարանը Վանաձորի նախկին քաղաքապետի և նրա եղբոր նկատմամբ տնային կալանք է կիրառել

24 Հունիս 2025 15:13

Դատարանը Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի և նրա եղբոր՝ Սեյրան Դարբինյանի նկատմամբ տնային կալանք է կիրառել, Armenia Today-ին հայտնեցին Գլխավոր...

Քոչարյան

Դատախազությունը հաստատել է, որ Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանության կողմից բռնություն է գործադրվել․ փաստաբան

24 Հունիս 2025 14:50

Շուրջ 2 տարի անց ՀՀ դատախազությունն ստիպված հաստատել է և ընդունել, որ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լևոն Քոչարյանի նկատմամբ 2023...

Սպիտակում տեղի ունեցած 17-ամյա քաղաքացու սպանության գործով մեկ անձ է կալանավորվել․ ՔԿ

Գյումրիում հնչած կրակոցների դեպքի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ․ ՔԿ

24 Հունիս 2025 10:50

Գյումրիում հունիսի 19-ին հնչած կրակոցների դեպքի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ, Armenia Today-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա...

Երբեք չեմ հրաժարվի իմ սկզբունքներից ու արժեքներից. Սամվել Կարապետյան

Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ ստեղծված փաստաբանական խմբերը կզբաղվեն ապօրինի քրեական գործերով

23 Հունիս 2025 23:57

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ ստեղծվել են փաստաբանական խմբեր, որոնք անվճար կզբաղվեն ապօրինի քրեական հետապնդման և բանտարկման գործերով...

Անհայտ անձինք կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում. կա 10 զոհ

Ռուսաստանի ՔԿ-ն բացահայտել է «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչությունը

23 Հունիս 2025 18:38

Ռուսաստանի քննչական կոմիտեն բացահայտել է «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում 2024-ի մարտին տեղի ունեցած ահաբեկչությունը և հայտարարել գործի քննության ավարտի մասին,...

Ձերբակալվել է Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը

Ձերբակալվել է Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը

23 Հունիս 2025 16:28

Ձերբակալվել է Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը, տեղեկությունն Armenia Today-ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։Ինչպես Armenia Today-ին տեղեկացրեց ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի...

Ավելին
  • Լուրեր
Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 10-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 25-ին

25 Հունիս 2025 07:38
Դիվանագիտական զանգերի տարափ՝ ռուս-ուկրաինական բանակցություններին միանալու Թրամփի առաջարկից հետո

ԱՄՆ կոնգրեսականները մերժել են Թրամփի դեմ իմփիչմենթի գործընթաց սկսելու փորձը

25 Հունիս 2025 00:52

Ռուբեն Վարդանյանը բողոքարկել է Բաքվի «դատարանի» կազմը

25 Հունիս 2025 00:13
Մամիկոն Ղարիբյանը Հնդկաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի հաղթողներից է

Մամիկոն Ղարիբյանը Հնդկաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի հաղթողներից է

24 Հունիս 2025 23:51
ՌԴ ՔԿ-ն հայտնել է Աֆղանստանում ռուսական ինքնաթիռի կործանման մասին

Իրանը բացել է օդային տարածքը․ ԶԼՄ

24 Հունիս 2025 23:17
Սուքիասյանը ներողություն է խնդրել Արցախի նկատմամբ 2023-ի ագրեսիայի հետևանքով զոհվածների սխալ թիվ արտաբերելու համար

Խաչատուր Սուքիասյանի համար փակվել է Ռուսաստան մուտքի իրավունքը. ԶԼՄ

24 Հունիս 2025 22:28
Վստահ եմ՝ իմ և Մախաչովի մենամարտը տեղի կունենա․ Արման Ծառուկյան

ՊՎԾ ղեկավարը չի բացառել ՀԷՑ-ի սեփականաշնորհումն ազգայնացումից հետո

24 Հունիս 2025 21:57
Իրանի Չամրան քաղաքում Իսրայելի հարվածի հետևանքով 20 երեխա է զոհվել

Իրանում հունիսի 13-ից Իսրայելի հարվածների հետևանքով ավելի քան 600 մարդ է մահացել

24 Հունիս 2025 21:17
Երբեք չեմ հրաժարվի իմ սկզբունքներից ու արժեքներից. Սամվել Կարապետյան

Կարապետյանի գործերն ավելի բարձր են խոսում, քան ցանկացած խոսք․ Rio Mall

24 Հունիս 2025 20:31
Հիշատակում ենք Մեծ Եղեռնը․ Թրամփը չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը

Կոնգրեսականն առաջարկել է Թրամփին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի

24 Հունիս 2025 20:05
Տիգրան Պետրոսյանը նշանակվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար

Տիգրան Պետրոսյանը նշանակվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար

24 Հունիս 2025 19:35
Բուլղարացի ռեժիսոր Զլատինա Ռուսևան հայ կինոգործիչների համար վորքշոփ կանցկացնի

Բուլղարացի ռեժիսոր Զլատինա Ռուսևան հայ կինոգործիչների համար վորքշոփ կանցկացնի

24 Հունիս 2025 18:57
Մենք հասկանում ենք, որ չենք կարող միաժամանակ լինել թե՛ ԵԱՏՄ, թե՛ ԵՄ անդամ․ Փաշինյան

«Ստահակների ձախողված հեղաշրջում»․ Փաշինյանը կիսվել է իշխանական ԶԼՄ-ի հրապարակմամբ

24 Հունիս 2025 18:38
Կատարում տեղակայված ԱՄՆ ռազմաբազայի ուղղությամբ հարվածը պատասխան էր Վաշինգտոնի գործողություններին. Իրանի նախագահ

Կատարում տեղակայված ԱՄՆ ռազմաբազայի ուղղությամբ հարվածը պատասխան էր Վաշինգտոնի գործողություններին. Իրանի նախագահ

24 Հունիս 2025 18:19
Տեսնում եմ պետական անվտանգության խնդիր․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի զավակ ունենալու հնարավորության մասին

Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել կաթողիկոսին ու նրա խոսնակին ընդունել ու ապացուցել, որ թլպատված չէ

24 Հունիս 2025 17:57
Արցախից բռնի տեղահանված գրեթե 1100 ընտանիք բնակարան ձեռք բերելու հավաստագիր է ստացել

Իշխանությունները երկարաձգել են Արցախից տեղահանվածների բնակարանային ծրագրի հավաստագրերի ժամկետը

24 Հունիս 2025 17:38
ԱԱԾ-ն, դատախազությունը, չեն կարողացել 7 տարում որևէ բան անել, Գալջյանը սաղ հետ ա բերելու․ Հակոբյան

ԱԱԾ-ն, դատախազությունը, չեն կարողացել 7 տարում որևէ բան անել, Գալջյանը սաղ հետ ա բերելու․ Հակոբյան

24 Հունիս 2025 17:08
Եղած օրենսդրությունը չի բավարարո՞ւմ․ Սուքիասյանը՝ քաղաքապետարանի նոր նախագծի մասին

Եղած օրենսդրությունը չի բավարարո՞ւմ․ Սուքիասյանը՝ քաղաքապետարանի նոր նախագծի մասին

24 Հունիս 2025 16:47
Տարադրամի փոխարժեքը հունիսի 7-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հունիսի 24-ին՝ ըստ ԿԲ տվյալների

24 Հունիս 2025 16:26
Յանա Սիմոնյանը դարձել է ԱՄՆ Վեսթ Փոյնթի ռազմական ակադեմիայի առաջին հայ կին կադետը

Յանա Սիմոնյանը դարձել է ԱՄՆ Վեսթ Փոյնթի ռազմական ակադեմիայի առաջին հայ կին կադետը

24 Հունիս 2025 16:14
Աստված հեռու պահի Քոչարյանից ու իր «քեռակին-կուսակցություններին» մեզանից․ Սահակյան

Աստված հեռու պահի Քոչարյանից ու իր «քեռակին-կուսակցություններին» մեզանից․ Սահակյան

24 Հունիս 2025 15:56
Սիրուն բեղերի համար թույլտվություն չեք տալիս․ Զարոկյանը սուտ տեղեկությո՞ւն է տալիս

Սիրուն բեղերի համար թույլտվություն չեք տալիս․ Զարոկյանը սուտ տեղեկությո՞ւն է տալիս

24 Հունիս 2025 15:53
Մի՛ րոպե, ստում եք, սպասե՛ք․ Երևանի ավագանու նիստի ժամանակ վիճաբանություն է տեղի ունեցել

Մի՛ րոպե, ստում եք, սպասե՛ք․ Երևանի ավագանու նիստի ժամանակ վիճաբանություն է տեղի ունեցել

24 Հունիս 2025 15:36
Ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանը «Լոկոմոտիվից» տեղափոխվել է սերբական ակումբ

Ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանը «Լոկոմոտիվից» տեղափոխվել է սերբական ակումբ

24 Հունիս 2025 15:30
Ձերբակալվել է Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը

Դատարանը Վանաձորի նախկին քաղաքապետի և նրա եղբոր նկատմամբ տնային կալանք է կիրառել

24 Հունիս 2025 15:13
Քոչարյան

Դատախազությունը հաստատել է, որ Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանության կողմից բռնություն է գործադրվել․ փաստաբան

24 Հունիս 2025 14:50
ՄԱԳԱՏԷ-ի տնօրենն Իրանի ԱԳ նախարարին հանդիպման առաջարկ է արել և միջուկային ծրագրի շուրջ լուծում գտնելու հույս հայտնել

ՄԱԳԱՏԷ-ի տնօրենն Իրանի ԱԳ նախարարին հանդիպման առաջարկ է արել և միջուկային ծրագրի շուրջ լուծում գտնելու հույս հայտնել

24 Հունիս 2025 14:16
Աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայում հայ դպրոցականները 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել

Աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայում հայ դպրոցականները 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել

24 Հունիս 2025 13:44
Սամվել Կարապետյանին տեղափոխել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ

Սամվել Կարապետյանին տեղափոխել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ

24 Հունիս 2025 13:31
Ավտոբուսների ֆանտաստիկ գծեր եք ստեղծել, որ կես ժամվա մեջ մի հատ ավտոբուս չտեսանք անցնի․ Հակոբյան

Ավտոբուսների ֆանտաստիկ գծեր եք ստեղծել, որ կես ժամվա մեջ մի հատ ավտոբուս չտեսանք անցնի․ Հակոբյան

24 Հունիս 2025 13:18
Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 10-ին
Արցախ

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 25-ին

25 Հունիս 2025 07:38

Հայաստանի մարզերում հունիսի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևմտյան է 2-5...

ԿարդալDetails
Դիվանագիտական զանգերի տարափ՝ ռուս-ուկրաինական բանակցություններին միանալու Թրամփի առաջարկից հետո
Աշխարհում

ԱՄՆ կոնգրեսականները մերժել են Թրամփի դեմ իմփիչմենթի գործընթաց սկսելու փորձը

25 Հունիս 2025 00:52

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ չեզոքացրել է դեմոկրատ կոնգրեսական Ալ Գրինի (Տեխաս նահանգից) փորձը՝ նախաձեռնելու նախագահ Դոնալդ Թրամփի...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ