Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:59

Աննա Դանիբեկյանին կրկին բացարկի միջնորդություն են հայտնել

Աննա Դանիբեկյանին կրկին բացարկի միջնորդություն են հայտնել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը։  Նշենք, որ պաշտպանական կողմը դատավոր Աննա Դանիբեկյանին բացարկ հայտնելու միջնորդություն է ներկայացրել։ Դատարանն այս պահին քննարկում է միջնորդությունը։ 

Միջնորդության քննարկման ժամանակ ելույթ ունեցավ ՀՀ նախկին փոխվարչապետ, գործով ամբաստանյալ Արմեն Գևորգյանը։ 

«Հարգելի դատարան, դժվարությամբ էի  ինձ զսպում՝ բարձրաձայնելու այն հիմնական կասկածը, որն ինձ հանգիստ չէր տալիս․ Ինչի՞ մասին եմ լռել, որի վերաբերյալ այսօր պետք է բարձրաձայնեմ։ Այս ողջ դատավարությունը, ողջ գործընթացը  մի հրեշավոր ծրագրի կարևոր օղակներից մեկն է եղել։ Հրեշավոր մի ծրագիր, որը ենթադրում էր մեր հասարակությանը բաժանել սևի և սպիտակի, վարկաբեկել մեր հաղթանակի հերոսներին ու զինվորներին»,-ասաց Ա․ Գևորգյանը։

Աննա Դանիբեկյանն ընդհատեց նրան՝ շեշտելով, որ Ա․ Գևորգյանի ելույթը չի վերաբերում միջնորդությանը։ 

Ավելի ուշ Արմեն Գևորգյանի փաստաբանը հրապարակեց նրա ամբողջական ելույթը, որում նաև նշված էր․

«Ցավում եմ, բայց վերջին ամիսների զարգացումները երկրում ստեղծել են մի իրավիճակ, երբ մեզնից յուրաքանչյուրը պարտադրված է կատարել ընտրություն՝ կամ դավաճան ես, գործակալ ես, կամ հայրենասեր ես։ Սրանք ոչ թե պարզապես պաթետիկ խոսքեր են, այլ՝ այսօրվա իրականության պարտադրած չոր անհրաժեշտություն։ Այս դահլիճում գտնվողներս նույնպես մեր հոգու խորքում կանգնած ենք այդ ընտրության առաջ։ Դա լինելու է մեր անձնական որոշումը, և ոչ մի իշխանություն չի կարող մտնել մեր հոգիները և ստիպել մեզ՝ չլինել հայրենասեր։ Դա լինելու է ընտրություն ոչ թե ամիսների կամ տարիների համար, այլ քայլ՝ հետագա ողջ գիտակցական կյանքի համար։ Ես իմ ընտրությունը կատարել եմ։

Հիշեք՝ դահլիճի այս կողմում նստած հերոսները պարգևել են հայ ժողովրդին արժանապատվության և հպարտության առնվազն երկու տոն՝ Մայիսի 8՝ Շուշիի ազատագրման և նոր հաղթանակի տոնը և Սեպտեմբերի 2՝ Արցախի անկախության տոնը»։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 13։00-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում,
նախագահությամբ Աննա Դանիբեկյանի (Շենգավիթի նստավայր), մեկնարկել է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։

Հիշեցնենք նաև, որ գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+