Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:58

Գագիկ Ծառուկյանը մնաց կալանքի տակ

Գագիկ Ծառուկյանը մնաց կալանքի տակ

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, մերժեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպանների՝ կալանքի որոշման դեմ բերած բողոքը։ Գագիկ Ծառուկյանը  մնաց կալանքի տակ։

«Քննիչները, դատախազները գիտեին, որ չեն կարողանա, այսպես ասած, «սղցնել» իրենց անօրինական որոշումները, բայց այսօր վերաքննիչ դատարանն անզոր գտնվեց։ Սա, իհարկե, դատարանի որոշումը չէր։ Սա խայտառակ որոշում է։ Սա գծագրած մեխանիզմ է։ Բողոք կներկայացնենք վճռաբեկ, որը սակայն սպառված դատարան է։ Մի օր կբացահայտվեն այս բոլոր հանցավոր երևույթները»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ  Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է սեպտեմբերի 25-ին։ Նա մեղադրվում է ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու հոդվածով։

Հիշեցնենք  նաև, որ  13 կուսակցություններ առաջարկել էին  վերանայել Ծառուկյանի կալանավորման մասին որոշումը։

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը  նույնպես գրությամբ դիմել էր  ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ առաջարկելով վերանայել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված՝ խափանման միջոց կալանավորման մասին որոշումը՝ ելնելով նրանից, որ Ադրբեջանի հետ գտնվում ենք ինտենսիվ պատերազմական գործողությունների մեջ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+