Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:38

ՍԴ նախագահի մեկ առաջադրված, մեկ ինքնաառաջադրված թեկնածու կա․ Արևիկ Պետրոսյան

ՍԴ նախագահի մեկ առաջադրված, մեկ ինքնաառաջադրված թեկնածու կա․ Արևիկ Պետրոսյան

Այս պահին անցել ենք  ՍԴ նախագահի ընտրության քննարկմանը. եղել է մեկ ինքնաառաջադրում և մեկ առաջադրում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը:

«Քանի որ դեռ պրոցեսի մեջ ենք՝ դեռ առաջադրումների ու ինքնառաջադրումների հետ կապված ինքնաբացարկներ չեն ներկայացվել»,- ասաց Պետրոսյանը։

Հարցին՝ նորընտիր դատավորներից կա՞ թեկնածու՝ Պետրոսյանն ասաց՝ այո։

Ճշտող հարցին, թե Երդվանդ Խունդկարյանն ինքնառաջադրվե՞լ է, Դիլանյանին  առաջադրե՞լ են՝ Պետրոսյանն ասաց. «Մասամբ ճիշտ է»։

Նա կրկին վերահաստատեց նախորդ օրվա իր ասածը, թե ինքը ո՛չ ինքնաառաջադրվելու է որպես ՍԴ նախագահ, ո՛չ էլ առաջադրելու է որևէ մեկի թեկնածությունը: «Առաջադրվելու դեպքում էլ ինքնաբացարկ կներկայացնեմ»,-հավելեց նա:

Նա նաև անդրադառձավ լրատվամիջոցների լուսաբանման վերաբերյալ հարցին, որը բարձրացրել է ու հետ է վերցրել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը։

Դիտարկումներին, թե ինքը ևս դեմ է եղել ԶԼՄ-ների՝ նիստին մասնակցությանը՝ նա նշեց, որ շրջանառվող լուրը, թե ինքը դեմ է եղել նիստը լուսաբանելուն, իրականությանը չի համապատասխանում: «Ես սկզբունքորեն կողմ եմ եղել լուսաբանում իրականացնելուն, բայց, միաժամանակ, ներկայացրել եմ նաև իմ դիտարկումները, որ համավարակով պայմանավորված՝ լրագրողների ու ՍԴ անդամների, աշխատակիցների առողջության անվտանգությունը համապատասխան պաշտպանվածության շրջանակներում պետք է ապահովված լինի»- ասաց նա՝ ընդգծելով նաև, որ թույլ տալու դեպքում որևէ սահմանափակում չպետք է լինի, և բոլոր ցանկացող լրատվամիջոցները պետք է մասնակցեն:

Նրա խոսքով՝ ԶԼՄ-ների մասնակցության դեպքում նիստն այլ վայրում անցկացնելու խնդիր է առաջացել, քանի որ ՍԴ նիստերի դահլիճը վերանորոգվում է։

Երեկ  Սահմանադրական դատարանում կայացել է  աշխատակարգային նիստ, որի օրակարգում էր ՍԴ նախագահի և փոխնախագահների ընտրության հարցը: Սակայն նիստում հասցրել էին քննարկել միայն լրագրողների դիմում խնդրագրերը՝ նիստին մասնակցելու վերաբերյալ, իսկ նախագահ չէր ընտրվել։ Այսօր նիստը կշարունակվի։

ՍԴ 9 անդամներից յուրաքանչյուրը կարող էր և ինքնառաջադրվել, և առաջադրել այլ թեկնածուի: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել այն թեկնածուն, որը ստացել է դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, որը կազմում է 6 ձայն։ Իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ընտրվում է դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ 5 ձայնով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+