Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:27

ՍԴ-ում դեռ քննարկվում է նիստը լրատվամիջոցների կողմից լուսաբանելու հարցը․ Էդգար Շաթիրյան

ՍԴ-ում դեռ քննարկվում է նիստը լրատվամիջոցների  կողմից լուսաբանելու հարցը․ Էդգար Շաթիրյան

ՍԴ-ում դեռ քննարկվում է աշխատակարգային նիստը լրատվամիջոցների  կողմից լուսաբանելու հարցը։ Այս մասին նիստի ընդմիջմանը  լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր էդգար Շաթիրյանն՝ ընդգծելով, որ հարցի առնչությամբ  դեռևս վերջնական որոշում չկա։

«Չեմ ուզում կանխատեսումներ անել, բայց կարծես թե մոտենում ենք վերջնական փուլին։ Դրանից հետո, թերևս, անցում կկատարվի ՍԴ նախագահի թեկնածուների առաջադրմանը»,-ասաց Շաթիրյանը՝ տեղեկացնելով, որ երեկ այդ հարցի քննարկման ժամանակ ձայները հավասար էին բաշխվել։

Դիտարկմանը, որ հիմնական պայքարն ընթանալու է Երվանդ Խունդկարյանի եւ Արման Դիլանյանի միջեւ՝ Շաթիրյանն արձագանքեց. «Ես անկեղծ կպատասխանեմ ձեր հարցադրումներին: Եկեք խնդիրը չանձնավորունեք, տեսականորեն ամեն ինչ հնարավոր է: Մի բան է տեսականորեն կանխատեսումների, ենթադրությունների տրամաբանությամբ ինչ-որ բաներ խոսել, մեկ այլ բան է իրականությունը: Թե գործնականում ինչ կլինի, կտեսնենք:

Երբ կլինեն առաջադրումներ, ինքնաառաջադրումներ դատավորների կողմից, 9 դատավորներից յուրաքանչյուրը կկայացնի սեփական որոշումը»:

Իր ինքնաառաջադրման հարցին Շաթիրյանը չպատասխանեց:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+