Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:24

ՍԴ նախագահի պաշտոնը գրավիչ չէ․ Արման Դիլանյան

ՍԴ նախագահի պաշտոնը գրավիչ չէ․ Արման Դիլանյան

Սահմանադրական դատարանի դատավոր Արման Դիլանյանը չի ինքնաառաջադրվի ՍԴ նախագահի պաշտոնի համար: Այս մասին Դիլանյանն այսօր ՍԴ նիստից առաջ ասաց է լրագրողների հետ զրույցում։

Հարցին, թե ըստ մամուլի, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի սցենարով հենց ինքն է լինելու ՍԴ նախագահը, և հիմնական պայքարը հենց իր և Խունդկարյանի միջև է լինելու՝  Դիլանյանը պատասխանեց. «Իսկ ո՞վ ասաց՝ Վահե Գրիգորյանի սցենարով, էլի ՍԴ-ի աղբյուրներն են փոխանցո՞ւմ: Այն աղբյուրները, ըստ որոնց ես ամեն օր կառավարություն եմ գնում և այնտեղից ցուցումներ եմ ստանո՞ւմ: Այդպիսի հերյուրանքների մի հավատացեք»:

Հարցին, թե ինքը ուզո՞ւմ ղեկավարել ՍԴ-ն, Արման Դիլնյանն ասաց. «Ես ձեզ անկեղծ ասեմ, առանց որևէ փարիսեցիության, կարծում եմ, որ ՍԴ դատավորի պաշտոնը իրավաբանների համար ամենալավ պաշտոնն է իրենց մասնագիտական հմտությունները դրսևորելու համար: Ես ինձ շատ լավ եմ զգում այդ պաշտոնում և հուսով եմ, որ այդտեղ էլ կշարունակեմ աշխատել: Իմ կարծիքով, ՍԴ նախագահի պաշտոնն ամենևին գրավիչ չէ: Թե ինչպես հետո կզարգանան իրադարձությունները, չեմ կարող ասել, բայց ես կարծում եմ՝ շատ դժվար է համատեղել ՍԴ դատավորի մասնագիտական աշխատանքը, որը մեծ պատասխանատվություն է ենթադրում, հսկայական ժամանակ խլում՝ համատեղել  ՍԴ նախագահի պաշտոնի հետ»:

Անդրադառնալով Երվանդ խունդկարյանի թեկնածության շուրջ առկա թննարկումներին՝ թե նրա թեկնածությունը համահունչ չէ հեղափոխական արժեքնեի հետ՝ պատասխանեց, որ ապագային նայող անձ է ու պլանները կազմում է՝ աչքի առաջ ունենալով ապագան, եկեք սպասենք և տեսնենք, թե ինչպիսին կլինի վաղվա ՍԴ-ն։

Երեկ  Սահմանադրական դատարանում կայացել է  աշխատակարգային նիստ, որի օրակարգում էր ՍԴ նախագահի և փոխնախագահների ընտրության հարցը: Սակայն նիստում հասցրել էին քննարկել միայն լրագրողների դիմում խնդրագրերը՝ նիստին մասնակցելու վերաբերյալ, իսկ նախագահ չէր ընտրվել։ Այսօր նիստը կշարունակվի։

ՍԴ 9 անդամներից յուրաքանչյուրը կարող էր և ինքնառաջադրվել, և առաջադրել այլ թեկնածուի: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել այն թեկնածուն, որը ստացել է դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, որը կազմում է 6 ձայն։ Իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ընտրվում է դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ 5 ձայնով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+