ԵՏՀ նախարարը գործարար համբավի պաշտպանության մասով երկու հայց է ներկայացրել ԶԼՄ-ների դեմ:
Այդ մասին տեղեկացրել է ԵՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Գեղամ Վարդանյանի փաստաբանը՝ «TK&Partners» CJSC փաստաբանական ընկերության գործընկեր Գևորգ Գյոզալյանը:
«Տեղեկացնում եմ, որ ներկայացված և գրանցված են երկու հայց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում «Փաստ Ինֆոյի» և «Երկիր» լրատվականի դեմ՝ նախարարի և նրա գործունեության մասին փաստերի հերքման պահանջով: ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկատվությունը զրպարտություն է և վնաս է պատճառում իմ հաճախորդին». – նշել է Գյոզալյանը:
Հայտարարություններում նշվում է, որ հրապարակումները վնաս են հասցրել գործարար համբավին, դրանք արատավորում են ԵՏՀ նախարար Գեղամ Վարդանյանի պատիվն ու արժանապատվությունը:
Հիշեցնենք, որ Pastinfo.am-ը նյութ էր հրապարակել այն մասին, որ Վարդանյանը վատնել է իրեն վստահված միջոցները և ձախողել աշխատանքների անցկացման մրցույթները: Ըստ Pastinfo.am-ի՝ Գեղամ Վարդանյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, աշխատանքի է տեղավորել իր մերձավորներին, որոնց միջոցով փորձել է ազդել տենդերների վերաբաշխման վրա, որպեսզի գործող կազմակերպությունների մասնակցությունն անհնար դառնա, և տենդերը շահեն նոր ընկերություններ՝ կոռուպցիոն սխեմաների գործարկմամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







