Դատարանը բավարարել է Հայաստանում զանգվածային ալկոհոլային թունավորման գործով երկու մեղադրյալների ձերբակալման միջնորդությունը: Այս մասին News.am-ին հայտնել է փաստաբան Արթուր Պողոսյանը։
Երրորդ մեղադրյալ Աշոտ Հովսեփյանին կալանավորելու հարցի քննությունը դատարանում հետաձգվել է. նրան նշանակվել է կորոնավիրուսի կրկնակի թեստավորում: Ավելի վաղ փաստաբանը հայտնել էր, որ Հովսեփյանի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, ախտորոշվել է թոքաբորբ:
Նշենք, որ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 5-ն ընկած հատվածում հանրապետությունում թունավորման դեպքեր գրանցվեցին՝ ընդհանուր 46 դեպք, որից 17-ը մահվան ելքով։ Դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 9 մահվան ելքով, 15-ը Երևանում՝ 7-ը մահվան ելքով, 2-ը Կոտայքի մարզում՝ 1 մահվան ելքով:
Այս պահին հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում ալկոհոլային թունավորումից բուժում է ստանում 13 պացիենտ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







