Գոռ և Էդգար Մալաքյան եղբայրների կալանավորման միջնորդության քննությունը հետաձգվել է մինչև օգոստոսի 3-ը, հայտնել է նրանց փաստաբան Գոռ Միքայելյանը:
Ներկայումս եղբայրներն ազատ են արձակվել կալանքից, քանի որ օգոստոսի 2-ի ուշ երեկոյան լրացել է նրանց ձերբակալման ժամկետը:
Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ 26-ամյա և 29-ամյա ֆուտբոլիստ եղբայրներն օգոստոսի 30-ին խոչընդոտել են ՃՈ 2 տեսուչների աշխատանքը, ապա բռնություն են գործադրել վերջիններիս նկատամամբ։
Մալաքյաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և 258 (խուլիգանություն) հոդվածներով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







